13 Օգոստոսի, 2024
Օգոստոսի 13-ին, ժամը 16:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում թունելից մոտ 4 կմ դեպի ներքև տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝  Հ․ Գ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. ավտոմեքենան ուղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա։

 

 

kotayk

Լրահոս