10 Հուլիսի, 2024

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան- Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան  գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota», «BMW», «Mercedes» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել ՀՀ Պաշտպանության նախարարության զինվորականները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով մի քանի մեքենա էլ են տուժել, այդ թվում՝ 2 «Opel», «BMW X5», 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

kotayk

Լրահոս