«Մահացածների դիերը հայտնաբերվել են առևտրի կենտրոնի ներսում, ընդհանուր առմամբ չորս մարդ է մահացել»,- ասել է աղբյուրը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է այս տեղեկությունը։
Նրա խոսքով, միջադեպի վայրում աշխատում են քաղաքային ծառայությունները, բոլոր տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։
Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ բոլոր տուժածները առևտրի կենտրոնում գործող հիպերմարկետի աշխատակիցներ են։ Բժշկական ծառայությունները հայտնել են ինը տուժածի մասին։ «Զոհերի թիվը հասել է 9-ի, այդ թիվը կարող է աճել, բժիշկները շարունակում են օգնություն ցուցաբերել»,- ասել է աղբյուրը։ Ավելի վաղ հաղորդվում էր մի քանի տասնյակ զոհերի մասին։
Տեսանյութերն՝ այստեղ