6 Դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 9-ին տեղին կունենա Հայաստանի համար ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին կմասնակցի 11 ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:        Mnews.am-ի զրուցակիցն է թիվ 6 ընտրատարածքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված  պատգամավորության  թեկնածու  Արայիկ Աղաբաբյանը:                                                                             

 -Պարո՛ն Աղաբաբյան , դեկտեմբերի 9-ին կկայանա Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կրկին անգամ  առաջադրել է Ձեր թեկնածությունը, հետաքրքիր է` ինչո՞ւ նորից  որոշեցիք մասնակցել արտահերթ ընտրություններին, ո՞րն է եղել հիմնական դրդապատճառը:   

  – Ես դեռեւս 1990-ական թվականերից սկսած մշտապես եղել եմ ժողովրդի կողքին: Կազմակերպել եմ տղաների մասնակցությունը պատերազմական գործողություններին, եւ առհասարակ մշտապես փորձել եմ ժողովրդի կողքին լինել, ցավով եմ հիշում այդ օրերրը, քանի որ շատ ընկերներ կորցրեցի այդ տարիներին: Իմ աշխատանքային գործունեությունը չի սկսվել եւ սահմանափակվել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ պաշտոնի եմ եղել: Եղել են տարիներ, երբ չեմ աշխատել, բայց ժողովրդին աջակցել եմ իմ հնարավորության սահմաններում, ամեն բան արել եմ ժողովրդի խնդիրների լուծմանը նպաստ բերելու համար: Ծնվել և մեծացել եմ Արմավիրի մարզում, որտեղ քաջատեղյակ եմ իմ ընտրողի խնդիրներին, բարձրացրած հարցերին: Առաջադրվել եմ, քանի որ իմ ներդրումն ունեմ մի  մարզում, որտեղ դեռևս ունեմ կիսատ թողած գործեր, ծրագրեր և պատրաստակամ եմ հետագայում կյանքի կոչելու: Իմ գործունեությունը արտապառլամենտային է, հիմնականում հանձնաժողովներում եմ քննարկումների մասնակցում, ծրագրեր մշակում ԱԺ-ում, իսկ անմիջական  հանդիպումները տեղի են ունենում մարզում: Եթե որոշակի թերահավատության զգացում ունենայի, միանշանակ չէի առաջադրվի: Ես ունեմ իմ մշտական համախոհները, ովքեր բարի դրացիական ֆոնն ապահովում են:

-Նախորդ գումարման ԱԺ-ի ծրագրերից շատերը չեք հասցրել իրականացնել: 

  -Այո՛, բավականին կան չիրականացված ծրագրերի հրովարտակ, տարբեր հնարավորությունների և սահմանափակումների պատճառով: Այդ ժամանակ ստանալով թիմային աջակցություն միևնույն է կիսատ մնաց շատ բան: Արտահերթ ընտրություններում քարոզարշավային զարգացումները շատ կարճ են: Ընտրատարածքը ամբողջ մարզն է, և 12 օրում  բնակչության հիմնական մասի  հետ շփումը մի փոքր անհնար է: Ես խոչընդոտներից վախեցող չեմ, ընդհակառակը՝ այն ինձ դրդում է ուժեղացման և վերածնման: Խոչընդոտները ճանապարհիս եղել են թե՛ արհեստական, թե՛ հանգամանքներից ելնելով: Ժամանակի ընթացքում, երբ պետական իշխանական լծակները գործադրվում են, անզոր ես լինում, դժվար է լինում այդպես աշխատելը: Այդ խոչընդոտները իրենց արդյունքն են տվել տարիներ շարունակ, օրինակ նույն համայնքի երեք տեղամասերի քվեաթերթիկների արկղերը թալանվել և ամբողջ օրը չեն  գտնվել: Այո, նույնիսկ նման ստոր քայլեր են իրականացրել իմ դեմ, իմ ձայների հաշվին մեկ ուրիշին քվե փոխանցելով: Այս դեպքերը նախկին իշխանության ժամանակ էր և կարծես լղոզվեց նաև նախկին դատախազության թեթև ձեռքով: Ազգաբնակչությունը շատ լավ է ճանաչում իրենց, և եթե այսօր էլ փորձի քվեներ տալ նրանց, կարծես կմենարկեն իրենց իսկ ձեռքով վերակենդանացման պրոցեսը: Խնդիրը ես չեմ, խնդիրը իմ համաքաղաքացիների ձայների կորուստն է, իսկ դա չհարգելն ու խեղաթյուրելը  արդեն վիրավորական է:

-Ինչպիսի՞ ձևաչաձով եք պատրաստվում հանդիպել կամ արդեն հանդիպել եք Ձեր ընտրողներին: Ներկայացրե՛ք խնդրեմ նախընտրական ծրագրերը: 

  Փորձում եմ քարոզարշավի ժամանակ շփվեմ հնարավորինս շատ  մարդկանց հետ: Ես ծրագրային դրույթներով չեմ  հանդիպում, ընդամենը հանդիպում եմ ժողովրդին և լսում նրանց առաջարկները: Մարզը լի է բազմաթիվ խնդիրներով, ջրի խնդիրը շատ մնայուն է, ի վերջո այսօր էլ արմավիրցին չի խմում նորմալ ջուր: Եթե խողովակն իրենով արդեն թույն է պարունակում, ինչպե՞ս խմեն խեղճ բնակիչները:

Ես միշտ հավատարիմ եմ իմ սկզբունքներին, այն է՝ որպես անձ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայ, անձնվիրաբար ծառայել մեր երկրի և հայ հասարակության բարեկեցությանը: Իմ սկզբունքները մնում են նույնը՝ Հայաստանի, հայ ժողովրդի բարգավաճում, առողջ, ուրախ, երջանիկ, հավատքով, հույսով լի կյանք բոլորի համար:

-Քաղաքական գործիչն ինչպիսի՞ն պետք է լինի: 

  -Քաղաքականությունը կարծես տվյալ ժողովրդի խնդիրներ լուծման համակարգն է, դրանից հետևություն որ պետք է սրտացավ լինի, ժողովրդավար: Ամեն ժամանակ իր թելադրանքներն ունի, կարծես հատուկենտ չափանիշներ չկան: Կան միայն մնայուն արժեքներ, ընտրողը միշտ ճիշտ է: Մարդը գնացել է իր  սրտի թելադրանքով ընտրել է, արդյունքում հարյուր հազարավոր մարդկանց սրտի թելադրանքը ջուրն են  գցում:  Ճամբարափոխ լինելը կարծես ապրելաձև է դարձել: Իմ շրջապատից իմ կառույցից ոչ ոք չի հեռացել: Ինձ հավատարիմները իմ կողքին են: Քաղաքական պայքար է , ես ոչ մեկին ինձ թշնամի չեմ տեսնում:

Տեսնու՞մ եք Ձեզ մրցակից թեկնածուների: 

   – Այս ընտրությունների ժամանակ առանձին մարդկանց հանդեպ իմ պայքարելու կամ մրցակցելու ցանկությունը մարում է, քանի որ քաղաքական որևիցե հիմնավոր կրթություն կամ անցած ճանապարհ չանցնելով՝ ցանկություն են հայտնում հանձն առնել պետության համար կարևորագույն և վճռորոշ հարցերի լուծմանը մասնակից լինել:

Ցավոք, կարող եմ ասել, որ մեր օրենսգիրքը թույլ է տալիս նորից կեղծել ընտրությունները: Եթե նախկինում արկղերի լցոնումներն էին, ապա հիմա կուսակցության ներսում՝  ռեյտինգային թեկնածուների անունների ոչ ճիշտ բաշխումն է: Դա ընտրական օրենսգրքի բացն է: Ես գիտեմ նախորդ ընտրություններից թե որտեղ ինչ կորուստ եմ ունեցել: Վերահսկելը շատ դժվար է , քանի որ շերտավորված է հանձնաժողովը: Արմավիրի մարզը սահմաններով փոքր է, բայց ընտրողների թվով մեծ է: Միշտ կոնկրետ մարդիկ չարաշահել են արմավիրցու վստահությունը: Արմավիրը պետք է մաքրվի աղբից, ստից, կեղծիքից, թեև ինքս էլ իմ մեղքի բաժինն ունեմ՝ նպաստելով դրանց կայացմանը: Մեր կարգախոսը կոչ է, որպեսզի  ընտրողը վստահի իր քվեն մեզ և հետագայում տեր կանգնի՝ պահանջելով պատգամավորի նախկին թեկնածուի տված խոստումների իրագործումը:

Mnews.am

 

 

 

kotayk

Լրահոս