30 Սեպտեմբերի, 2021

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր քննում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին հայտնեց, որ դատական նիստը հետաձգվել է․ «Այստեղ կա հակասություն՝ փաստական նկարագրության և մեղադրանքի իրավաբանական որակման հետ, որովհետև վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ փողերի լվացում առկա չէ այն դեպքում, եթե անգամ պատկերացնենք, որ կա ապօրինի ճանապարհով գոյացած դրամական միջոց։ Հետագայում, եթե այն օգտագործվում է ի օգուտ մեղադրալի, օրինակ՝ գնվում է մեքենա, վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այստեղ փողերի լվացում չկա։ Նման եղանակով գումարի իրական ծագումը չի խեղաթյուրվում։ Փողերի լվացում առկա է այն ժամանակ, երբ ապօրինի ճանապարհով գոյացած դրամական միջոցները տարբեր փոխանցումներով և փոխարկումներով խեղաթյուրվում, թաքցվում են՝ դրանց ծագման տեսանկյունից։ Այս պարագայում փողերի լվացման հետ գործ չունենք»,- ասաց փաստաբանը։

lurer.com

kotayk

Լրահոս