13 Սեպտեմբերի, 2018
 Ազգային ժողովը չի կարող Քննիչ հանձնաժողով ստեղծել, եթե գործի նախաքննություն է ընթանում։ Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ խորհրդարանը քննարկում է Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։

Ani Product

«Մենք ուսումնասիրեցին ԱԺ կանոնակարգ օրենսգիրքը և այնտեղ սահմանափակում կա քննիչ հանձնաժողով ստեղծելու։ Ես ուղղակի զարմացած եմ, որ այդ սահմանափակումը վրիպել է ձեր աչքից և այդքան պատգամավորներով նախաձեռնել եք այս նիստը, որովհետև սահմանափակման մեջ հստակ գրված է, որ չի կարող Քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում, իսկ երկու դեպքերով էլ նախաքննություն է ընթանում, որովհետև կա մամուլի հաղորդագրություն, որ քրեական գործեր են հարուցված երկու դեպքով է՝լ և՛ գաղտնալսման, և՛ հնարավոր նախաքննության քրեական գործի վարույթի միջամտության հանգամանքով, հետևաբար Ազգային ժողովը չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով, բայց գումար է նիստ այդպիսի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ», – հայտարարեց Մարուքյանը։

Ani Product

Մանրամասները՝ «Ազատություն» – ում:

 

Լրահոս