28 Մարտի, 2018
 «Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) այլևս ՀՀԿ խորհրդի անդամ չէ: Մեզ հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ ինքը արդեն ՀՀԿ խորհրդի անդամ չէ, չի մասնակցում նիստերին, տեղյակ չէ՝ իրեն հեռացրել են, ազատել են, թե ինչ են արել:

«Ես այսօր գործարար աշխարհի մեջ եմ, ես իմ աշխատանքով եմ զբաղվում, փորձում եմ աշխատատեղեր ստեղծել։ Նոր գործընկերներ գտնել։ Բիզնեսում խոչընդոտը կուսակցությունը չի ստեղծում, որ ինքն էլ փրկի։ Խոչընդոտն օրենքների որոշակի դժվարություններ առաջացնելն է։ Կա օրենքների որոշակի շարք, որը խոչընդոտներ, դժվարություններ է առաջացնում տնտեսվարողների մոտ։ Ես հավատացած եմ, որ նոր վարչապետը անպայման կվերանայի այդ օրենքները և կվերացնի բոլոր խոչընդոտները»,- նշեց գործարարը»։

Ani Product

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ani Product

Լրահոս