8 Հունիսի, 2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց Նորք Մարաշում չթույլատրված ժամի գրանցված հրավառության մասին հարցը: Նա նշեց, որ հաճախ են նախատեսված ժամից հետո հրավառություններ լինում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ Նորք Մարաշն էլ ոստիկանության բաժանմունք ունի, այնտեղ պետք է դիմեր նախարարը: Նա նաեւ հիշեցրեց, որ համապատասխան օրենքն է ընդունվել ամիսներ առաջ, որը պետք է գործի:

Ani Product

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ 2 օր առաջ հայտարարություն են արել, նորից մեջբերել նախատեսված պատժամիջոցներն ու տուգանքները՝ խախտումների դեպքում: Նա հորդորեց նախարարին ներկայացնել փաստերը ոստիկանություն:

Ani Product

«Զարմանալի է, որ դուք դիմել եք, ու արդյունք չի եղել»,- ասաց ՀՀ ոստիկանապետը:

Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց, որ եթե եղել է նման դիմում, ու այն քննարկման առիթ չի դարձել, ապա ոստիկանապետը պետք է պատժամիջոց կիրառի հենց այս ոստիկանական բաժանմունքի նկատմամբ:

Առողջապահության նախարարը բացատրեց, որ խոսքը մեկ տարի առաջվա իր դիմումի մասին է, Գառնու ոստիկանությունը չի զբաղվել այդ հարցով: Օսիպյանն էլ փորձեց բացատրել, որ սա դժվար բացահայտվող խախտում է, քանի որ հրավառություն անողները կարող են արագ հեռանալ «դեպքի վայրից»:

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց. «Կրակում են եւ փախչում»: Վարչապետը նետեց, թե հասկանալի է, որ հրավառության առարկան այդպիսին է, վայրկյաններ է տեւում, սակայն սա խնդիր չպիտի լինի:

«Անընդհատ ասել, որ հայտնաբերել չի լինում, օրենքը կա, սակայն չի գործում, մի հատ էլ նոր օրենք պիտի ընդունենք, որպեսզի օրենքը գործի եւ այլն… չպիտի լինի հրավառություն եւ վերջ; Եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովել, որ հրավառություն չլինի օրենքով սահմանված ժամերի, դա այլ խնդիր:

Տենց էլ ոչ մի բան չենք կարողանում բացահայտել՝ գողությունները, հափշտակությունները, բայց ո՞վ է անելուց հետո կանգնում, սպասում, մինչեւ գան, բացահայտեն: Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»,-զայրացավ Փաշինյանը :

Աղբյուր՝ Armtimes.com

 

 

Լրահոս