28 Փետրվարի, 2017
Երեկ «Արմենիա հեռուստաընկերության «Ռէվոլուցիա հաղորդման հյուրն էր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Մինչ այս հաղորդումը Միհրան Պողոսյանը հայտնի էր իր միլիոններով, որոնք նա կուտակել է պետական ամենատարբեր օղակներում պաշտոնավարելու ընթացքում, իսկ այս հաղորդումից հետո նա հիանալի ցուցանիշ ապահովեց «ջուր ծեծելու» գործում: Միհրան Պողոսյանը այն եզակի գործիչներից է, որը կարող է 51 րոպե խոսել ու ոչ մի րոպե հասկանալի չլինել լսարանին:

Ամենայն հավանականությամբ Պողոսյանը այս հաղորդման հրավերը ընդունել էր, որպեսզի ցրի այն խոսակցությունները, որոնք կապվում են իր անվան հետ, սակայն ստացավ շատ ավելի վատ արդյունք քան ուներ: Նա չկարողացավ հերքել և ոչ մի փաստ, որոնք վերաբերվում են իր ստվերային գործունեությանը:

Միհրան Պողոսյանը հայտարարում է, որ իր անվան հետ կապված օֆշորային սկանդալը շոու է եղել, որը կազմակերպվել է ինչ որ ուժերի կողմից, սակայն չի փորձում անգամ փաստարկված հերքել այդ ամենը և սա այն դեպքում, երբ Hetq.am-ը ներկայացնող՝ հետաքննող լրագրողնեը, մանրամասն փաստարկված ներկայացրել էին իր անվան հետ կապված ընկերությունների մասին տեղեկություններ:

Դիտելով ԴԱՀԿ նախկին պետի մասնակցությամբ հաղորդումը հասկանում ես, որ իրականում հենց ինքն էր շոու փորձում իրականացնել: Սակայն պետք է նկատել, որ այս անգամ նրա մոտ դա չստացվեց:

Հ.Գ. Ներկայացնում ենք նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությունը, որը վերաբերվում էր Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորային սկանդալի մասով հարուցված քրեկան գործի կարճմանը: Կարծում ենք նման հեղինակավոր կազմակերպության փաստարկված հայտարարությունը պետք է ստիպի ԴԱՀԿ նախկին պետին, հանդես գալ, իր անվան հետ կապված պատմության՝ փաստարկված հերքմամբ:

Politik.am

Լրահոս