4 Հոկտեմբերի, 2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե` հարցաքննության: Մեզ հայտնի դարձավ, որ նա ցուցմունք է տվել եւ ճանաչվել է տուժող:

Ani Product

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 27-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ ոստիկանություն հաղորդում է տվել, որ ժամը 20:30-ի սահմաններում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն` հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը, որը ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից եւ նրա նկատմամբ հնչեցրել է վիրավորական արտահայտություններ: Նշենք, որ երկու երիտասարդներն էլ կալանավորվել են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս