5 Դեկտեմբերի, 2017

Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց իր վարած ВАЗ 21074 մակնիշի 35 MD 825 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 10-12 տարեկան տղայի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն:

Երեխային առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այնուհետև հրշեջ-փրկարարները:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկաններ Գրիշա Դանիելյանն ու Կարապետ Մեսրոպյանը մեծ դժվարությամբ կարողացան պահել վարորդին, որպեսզի երեխայի հարազատները հաշվեհարդար չտեսնեին, իսկ դա բնական էր, քանի որ 21-ամյա երիտասարդը մեքենան վարել է մեծ արագությամբ, ինչն էլ դարձել է վրաերթի պատճառ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս