27 Օգոստոսի, 2019

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյանի կոնյակի գործարանի հարևանությամբ բախվել են BMW X5 մակնիշի 01 T 003 AM համարանիշի և Opel մակնիշի .35 RM 338 համարանիշի ավտոմեքենաները:

Ani Product
Ani Product

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Աղբյուրի տեղեկություններով՝ BMW X5-ը հաշվառված է Հայաստանում տեղակայված ԱՄՆ դեսպանատան հաշվեկշռում, վթարի մեղավորն էլ եղել է Opel-ի վարորդը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Լրահոս