18 Մայիսի, 2018

 «Ժամանակ» թերթը գրում է.

Ani Product

«Մայիսի 9-ին Եվրահանձնաժողովի արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան շնորհավորել էր ընտրության կապակցությամբ և հրավիրել Բրյուսել՝ մասնակցելու բարձր ներկայացուցչական հանդիպման:

Ani Product

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Փաշինյանին Եվրոպայում սպասում էին մայիսի 16-ին Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի (AFET) նիստին, սակայն Փաշինյանը Եվրոպա չի մեկնել: Դժվար է ասել՝ պատճառը գերզբաղվածությո՞ւնն է, թե՞ մայիսի 14-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս