18 Սեպտեմբերի, 2019

 «Ժամանակ» թերթը գրում է.

«Գործող իշխանությունների կարգախոսներից մեկը ընկերոջ, բարեկամի, քավոր-սանիկի արժանիքներով պաշտոնների նշանակելու սկզբունքի բացառումն էր, որը հետեւողականորեն շրջանցեց ԵՊՀ-ն:

Ani Product
Ani Product

Ամեն ինչ սկսվեց Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկեր Խաչիկ Գեւորգյանի քավոր Գեւորգ Մուրադյանին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակելուց, որն իր հերթին ապահովեց Արայիկ Հարությունյանի եւ Խաչիկ Գեւորգյանի մյուս ընկերոջ՝ Արթուր Իսրայելյանի պրոռեկտոր նշանակվել :

Որոշելով հետ չմնալ մյուսներից՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը չխախտեց այս ավանդույթը եւ մյուս պրոռեկտորի պաշտոնում նշանակեց իր սանիկին՝ էլինա Ասրիյանին: ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս