1 Փետրվարի, 2017

«Առավոտ»-ը զրուցել է  «Ելք» դաշինքի  անդամ, «Քաղաքական պայմանագիր»  կուսակցության վարչության նախագահ Սասունի Միքայելյանի հետ: «Մենք գնում ենք  իշխանափոխության, բայց այդ հնարավորությունը մեզ պետք է տա  ժողովուրդը։  Եթե ժողովուրդը 2008-ին  խաբվել ու մնացել է փողոցում, մենք ասում ենք ժողովո՛ւրդ, մենք նման քայլի չենք գնա։  Եթե ստանանք ձեր վստահության քվեն, մենք կտանենք իշխանափոխության»,- ասել է նա: Թերթի հարցին՝ ասում եք՝ ժողովուրդը փողոցում չի մնա, ի՞նչ պիտի անեք, ասեք, ընտրություններից հետո ժողովուրդը հավաքվեց հրապարակում, պահանջեց իր քվեն, ի՞նչ եք անելու, նա պատասխանել է. «Եթե ժողովուրդը  տա մեզ իր վստահության քվեն, մենք դառնում ենք իշխանություն։ Եթե ժողովուրդը ձայն է տալիս, բնական է,  պիտի փողոցում էլ հավաքվենք, ամեն ինչ էլ անենք, որ ժողովուրդի ձայնը ապարդյուն  չանցնի»։ Սասուն Միքայելյանը հավելել է, որ ՀՀԿ-ն  պետք է հեռանա, մինչև չհեռանա՝ այս երկրում ոչ մի բան չի փոխվելու»։

Ani Product

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Ani Product

Լրահոս