13 Դեկտեմբերի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Ani Product

«Ալյուրը կրկին թանկացել է: Գրել էինք, որ օգոստոս ամսին հացի փոքր արտադրամաս ու­նեցող գործարարներն ահազանգում են, որ ալյուրի գինը 50 կիլոգրամի մեջ թանկացել է 500 դրամով կամ շուրջ 1 դոլարով՝ այսպիսով նախկին 10 հազար 200 դրամի փոխարեն դառնալով 10 հազար 700 դրամ:

Ani Product

Այժմ արդեն ալյուրի 50 կի­լոգրամանոց պարկն արժե 11 հազար 200 դրամ, այսինքն՝ ևս 500 դրամով գնաճ է տեղի ունեցել այս ամիսներին: Բանն այն է, որ Սամվել Ալեքսանյանին՝ Լֆի­կին պատկանող Բաղրամյանի ալրաղացը, որը և գնաճի հիմնական դերակատարն է, շուկայում գերիշխող դիրք ունի, այդ իսկ պատճառով մյուս արտադրողները նույնպես բարձ­րացնում են գները, ինչը նշանակում է, որ հաց արտադրողները ստիպված են վերա­նայելու կա´մ հացի գինը, կա´մ քաշը:

«Բաղրամյանի ալրաղաց գործարանից» մեր հարցերին չպատասխանեցին՝ ասելով, որ համա­պատասխան մարդը տեղում չէ, ով կարող է խոսել գնաճի պատ­ճառների մասին, իսկ «Դավիթ 84» հացի գործարանի սեփա­կանատեր Աշոտ Ավետիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ալյուրի գինը կրկին 1 դոլարով ավելացել է, իսկ թե իրենք ինչ են պատրաստվում անել՝ գինն են բարձ­րացնելու, թե քաշն են նվազեցնելու, ասաց, որ դեռ չեն որոշել, սպասում են. «Ես ժա­մանակին խոշոր ար­տադրող եմ եղել, հի­մա էլ ինչ խոշոր: Եթե, օրինակ, 10 պարկ աշ­խատենք, ապա այդ տարբերությունը շատ արագ կերևա: Եթե ճիշտն ասեմ՝ դեռ ոչ մի բան չեմ որոշել, դեռ նույն ձևի աշխատում եմ, մինչև տեսնենք, թե ինչ է լինում, թանկացումը մեզ, բնակա­նաբար, վնաս է, բայց դեռևս նույն ձևով ենք աշխատում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:  

Լրահոս