3 Հոկտեմբերի, 2019
 «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ մեր երկիրն այլևս դասվում է ապահով երկրների շարքում, ուստի Հայաստանից գնացած միգրանտներից ստացվող ապաստան հայցելու դիմումների գե­րակշռող մասը հիմա մերժվում է:

Ani Product

Եվրամիության անդամ երկրներում անկանոն կարգավիճակ ունեցող ՀՀ քա­ղաքացիների թվաքանակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին շրջանում զգալիորեն ավե­լացել է: Նրանց վերաբերյալ նաև ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է կայացվել, ինչն էլ կհանգեցնի առաջիկայում նրանց ինտենսիվ վերադարձին:

Ani Product

Պարզվում է, որ 2017 թվականի ընթացքում 5350 ՀՀ քաղա­քացիների՝ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել, սակայն նրանցից փաստացի վերա­դարձել է ընդամենը 1470-ը անձ: Անցած տարվա ընթացքում 4135 ՀՀ քաղաքացիներ պետք է վերադառնա­յին իրենց ծագման երկիր, որոնցից փաստացի վերադարձել է ընդամենը 2030 անձ: Ընդհանուր առմամբ, 2009-2018 թթ. ընթացքում ԵՄ անդամ պետություններում ընդունվել է 46 հազար 945 ՀՀ քաղաքացիների վե­րադարձնելու մասին որոշում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս