5 Մայիսի, 2018
  «Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք անհարմար իրավիճակներից խուսափելու համար որոշել են իրենց մեքենաների վրայից հանել ԱԺ հատկացրած պետհամարանիշները՝ փոխարենը փակցնելով սովորական համարանիշներ:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներից շատերը վախից են այդպես վարվել, որպեսզի հանկարծ ցուցարարներն իրենց նկատմամբ անցանկալի գործողությունների չդիմեն, հատկապես, երբ ՀՀԿ-ականները չքվեարկեցին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:

Ani Product

Մեզ հայտնի դարձավ, որ մասնավորապես իր մեքենայից ԱԺ-ի կողմից տրամադրված։ համարանիշը հանել է ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանը: Այդպես են վարվել նաև այն ՀՀԿ-ականները, որոնք Փաշինյանի դեմ ճղճիմ ելույթներ էին ունենում՝ այդպես հարուցելով բնակչության զայրույթը:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Կարապողոսյանին, սակայն պատգամավորը չցանկացավ պատասխանել որևէ հարցի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս