25 Հոկտեմբերի, 2019

 «Ժողովուրդ» թերթը գրում է

Ani Product

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատողներ ըմբոստացել են` ընդդեմ նախարար Ֆելիքս Ցոլակյանի: Իրավիճակն այնքան է թեժացել, որ այս աշխատակիցները բողոք-նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, թե նախարար Ցոլակյանը խախտումներ է իրականացնում նախարարությունում:

Ani Product

Քանի որ Ցոլակյանն ինքն էլ իրավապահ համակարգի հնաբնակներից է, չի լռել, կողմնորշվել ու ինքն էլ իր հերթին է նամակ ուղարկել վարչապետին: «Ժողովուրդ» օրաթերթին Ֆելիքս Ցոլակյանը պատմել է, որ խնդրել է վարչապետին նամակի տեղ հասնելուն պես մարդ ուղարկել նախարարություն՝ ստուգելու բողոքավորների դժգոհության արժանահավատությունը:

«Իմ դեմ չեն աշխատում, ինչ-որ մեկի օգտին են աշխատում: Այսօր մարդիկ դեմոկրատիան սխալ են հասկացել. ում աշխատանքից ազատում ես, գիտեն, թե պետք է գնան բողոքեն, որ իրեն գործից հանել ես. ամբողջ միտքը սրա մեջ է, չպետք է մարդու աշխատանքից ազատես, պետք է, նստես նայես, թե ով ինչ ուզի, դա անի»:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների`տևական ժամանակ է` ԱԻՆ վերնախավում հաշտ չեն, և դա է եղել հիմնական պատճառներից մեկը, որ հոկտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյանի հրամանով Արտակ Նահապետյանն ազատվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: և հիմա, ըստ ամենայնի, հենց նրա կողմնակիցներն են իշխանության որոշ երիտասարդների հետ աշխատում նախարարի դեմ ու ամեն գնով վարչապետի մոտ փորձում են վատաբանել նրան:

Նկատենք, որ իշխանության երիտասարդ թիմում փորձառու մասնագետ, ծանր հրետանի Ցոլակյանին չեն հանդուրժում: Պատճառներից թերևս կարող է լինել այն փաստը, որ հենց նա է ժամանակին երաշխավորել Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի թեկնածու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս