29 Մայիսի, 2019

 «Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծում: Եվ մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի այդ պլատֆորմի վերջնական կազմը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներքին խմորումներ են առկա և քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են առաջարկված ձևաչափից:

Ani Product
Ani Product

Բանն այն է, որ ըստ ԵՄ կողմից ներկայացված կառուցվածքի, պլատֆորմի անդամները պետք է 9-ական լինեն` 3-ը քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը` արհմիություններից և 3-ը` գործատուների կազմակերպություններից: Եվ հենց այս հարցում է տարակարծությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չհերքեց, որ առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Լրահոս