6 Հունիսի, 2019
  «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենց հարազատները չեն կարող ՌԴ-ից ՀՀ գումար ուղարկել: Տեղի բանկերը մերժում են քաղաքացիներին՝ պատճառաբանելով որ որոշ ժամանակով արգելված է Հայաստան դրամական փոխանցում անել:

Ani Product

Պարզվում է՝ այս խնդիրն առկա է նաև Ղազախստանից դրամական փոխանցում իրականացնող անձանց դեպքում: Այս խնդրի շուրջ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում որևէ խոչընդոտ չկա Ռուսաստանից կամ Ղազախստանից գումար ընդունելու հետ կապված: Նրա խոսքով՝ խնդիրը տեղի բանկային համակարգի հետ է առնչվում:

Ani Product

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատճառը Ղազախստանում արտարժութային շուկայում հնարավոր տատանումներն են: Այսինքն՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ղազախական տենգեն արժեզրկվում է: Իսկ երկրի որոշ բանկեր, չցանկանալով դուրս հանել դոլարը, հրաժարվում են դրամական փոխանցումներ անելուց:

Ըստ ղազախ տնտեսագետների՝ այս ամենի պատճառն իրականում ԱՍՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի դեմ հրահրած առևտրային պատերազմն է, որն արտացոլվել է նավթի գների վրա, գրանցվել է 7 դոլարի անկում: Սրա ֆոնին ռուսական ռուբլին արժեզրկվել է 2 տոկոսով, ինչն էլ իր ազդեցությունն է թողել տենգեի վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս