3 Հունվարի, 2019
 Արձակագիր Լեւոն Ջավախյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես միայն և միայն մի բանից եմ վախենում, Աստված ոչ անի Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհին որդեգրի Լևոն Տեր֊Պետրոսյանի գաղափարաբանությունը։ Ալիևն էլ է երկու բանից խոսում՝ Ղարաբաղի ստատուսից և Ղարաբաղի անվտանգությունից։ Էդ առումով մեր արտգործարարի պնդումները ոչնչով չի տարբերվում Ալիևից, դեռ ավելին, նա համառորեն, ոչ մի կերպ չօգտագործեց ինքնորոշում բառը։

Ani Product

Միայն ստատուս և անվտանգություն, որին կողմ է նաև Ալիևը։

Ani Product

Զգացվում էր, որ դրանց պարզաբանման համար անկանխատեսելի Պետրոս Ղազարյանին հրահանգված էր բացահայտմանը միտված հարցեր չտալ։ Ի՞նչ կախարդական բառ էր վերելակի մեջ Նիկոլն ասել Ալիևին, որից այդքան ոգևորվել էր ադրբեջանական բռնակալը։ Իրավիճակ է փոխվել, աջ ու ձախ աչքալուսանք է տալիս Իլհամը։ Հետաքրքիր է, Նիկոլի բերանով այդ ինչ կախաչդական բառ է վերհանել վերելակը։ Մինչդեռ, կարծես թե վերելակը ցած էր իջնում… Դեմիրճյանը ժամանակին ասաց, Ղարաբաղը ջեբումս չէ… Կարծում եմ, որ այն իր չափերով չի տեղավորվի Նիկոլի գրպանում… Ուրեմն ո՞րն է Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհը… Կարծում եմ, որ առայժմ հարցի լուծումը չլուծման մեջ է…»:

 

Լրահոս