29 Հոկտեմբերի, 2018

Մարդիկ պետք է փորձեն իրենց սխալները շտկել, ոչ թե իրենց սխալները վերագրել ուրիշներին: Թբիլիսում էլ հանրակառք շուռ գա, մեղավորը ՀՅԴ-ն  է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ani Product

Պատգամավորն ասաց, որ ձայների պակասը խոսում է այն մասին, որ ընտրություններին պետք է համախոհությամբ գնային:

Ani Product

Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենց խմբակցության երկու պատգամավոր բացակայել է, քանի որ անձնական պատճառներ է ունեցել: «Չեմ կարողացել իրենց հետ կապվել, իրենք կբացատրեն, թե ինչ խնդիրներ կան: Նրանցից մեկն ուղղակի քվեարկել էր նախորդ անգամ»,- ասաց նա:

Հիշեցնենք նաև, որ թեև ՀՅԴ հրաժարվել էր  ստորագրել ԸՕ  հարցով արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաքի ներքո, սակայն  հայտարարել էր, որ  խմբակցությունը կմասնակցի քվեարկությանը, և իրենց քվեներով կողմ կլինեն:

 

Լրահոս