18 Մայիսի, 2019

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հայտնված գրառումը, որը քիչ անց ջնջվել և կրկին տեղադրվել է արդեն «Դեմ եմ Հանրապետականին» էջում տեղադրված նկարով ու գրառումով: Հայտարարության մեջ կոչ է արվում քաղաքացիներին գնալ դատարան և թույլ չտալ, որ դատավորը փոխի ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը. «Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը»:

Ani Product

Նախկին ներկա պագամավորներ, փաստաբաններ, ֆեյսբուքյան օգտատետեր սա որակեցին հայտարարություն հանցագործությունների մասին` ճնշում դատարանի վրա և անմեղության կանխավարկածի խախտում իշխանական պատգամավորի կողմից: «Պետք է անհապաղ քրգործ հարուցեք Հայկ Սարգսյանի նկատմամբ»,- գրել է ԱԺ նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Ani Product

Լրատավամիջոցներից մեկի հետ զրույցում Հայկ Սարգսյանը պարզաբանել է, թե սկզբում իր էջում տեղադրել էր հայտարարության տեքստը՝ որպես գրառում, այնուհետև ջնջել է այն և կիսվել «Դեմ եմ Հանրապետականին» էջի գրառմամբ: Ապա նշել է, որ չի պատրաստվում գնալ դատարան, որպեսզի տեղիք չտա էժան շահարկումների:

Բարձրացրած աղմուկից հետո իմքայլական պատգամվորը հայտարարությամբ կիսվելու հետ մեկտեղ գրել է. «Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞: Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։ Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է՞»,- գրել է Հայկ Սարգսյանը։

Թերևս համացանցում հանրությունը պատգամավորի քայլը որակեց մանիպուլյացիա՝ չհավատալով վերջինիս կողմից ներկայացված պարզաբանմանը: Սկսեցին քննարկել, որ բացի այն իշխանական ուժն իրավունք ունի նման հայտարատություններ կատարել, թե ոչ, այստեղ նկատեցին նաև հայտարարություններ հանցագործություններին մասին, հարց բարձրացնելով, թե այդ ինչպե՞ս են տեղեկություններ ստացել, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, որտեղի՞ց են դա իմացել, առհասարակ ի՞նչ ճնշումների մասին է խոսքը:

Այս դեպքին անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ պատգամավորի հայտարարությունները որակելով՝ բիրտ ճնշում դատարանի նկատմամբ: Նա նշել է նաև, որ Հայկ Սարգսյանը, լինելով իշխանական պատգամավոր, կոպտորեն խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը՝ վերջինիս մեղադրելով հանցագործությունների մեջ, որոնց մասին նույնիսկ ՀՔԾ-ի մեղադրանքում չկա:

Աղբյուրը՝Lurer.com

 

 

 

 

 

 

Լրահոս