21 Ապրիլի, 2018
Իշխանությունը փորձում է կիրառել մահակի ու բլիթի քաղաքականություն։ Մի կողմից՝ ճնշումներ, սպառնալիքներ իրավապահների կողմից, մյուս կողմից՝ առաջարկներ՝ երկխոսելու, եւ երրորդը՝ պատրաստակամություն ցույց տալու, որ կարող են իրավիճակը փոխել, կյանքը բարելավել եւ այլն։ Այս վերջին կոնտեքստում ուշագրավ է Պետեկամուտների կոմիտեի հայտարարությունը, որով․
«ՊԵԿ-ն աշխատանքի է հրավիրում ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, նոր մտածողությամբ օժտված երիտասարդների Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համակարգը արհեստավարժ, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, օտար լեզուների իմացությամբ, նոր մտածողությամբ օժտված երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը, որը կնպաստի հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխմանը, սույն թվականի մայիսի 2-ից կազմակերպում է անվճար դասընթացներ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձր կուրսերի ուսանողների համար, որոնց արդյունքներով լավագույն մասնակիցներին ՊԵԿ նախագահի կողմից կտրվի հավաստագիր և կառաջարկվի աշխատանք Պետական եկամուտների կոմիտեում»:

Hraparak.am

Ani Product
Ani Product

 

Լրահոս