23 Հոկտեմբերի, 2019

«Իրավունք» թերթը գրում է.

Ani Product

«Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը, «Իրավունքին» հասած տեղեկություններով, օրերս հարցաքննվել է նույն միջադեպի պատճառով պաշտոնին հրաժեշտ տված, Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Ani Product

Մեր տեղեկությունը՝ ստուգելու համար դիմեցինք նախկին մարզպետին, սակայն հարցը լսելուն պես ասաց. «Այդ գործով որեւէ հարցի չեմ պատասխանում:

Ընդամենը ուզում ենք հարցնել՝ հարցաքննվե՞լ եք, թե ոչ:

Նախաքննությունը կավարտվի, կիմանաք: Ոչինչ հիմա, կներեք, բայց չեմ պատասխանելու:

Հիշեցնենք, որ միջադեպի առիթվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս