18 Դեկտեմբերի, 2018

«Իրատես» թերթը գրում է.

Ani Product

«Երեւանի քաղաքապետարանում կադրային լուրջ տեղաշարժեր են սկսվել: Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ` սպասում էին ընտրությունների ավարտին, որ մարդկանց աշխատանքից հեռացնեն ու իրենց ցանկալի կադրերին բերեն: Ու հիմա քաղաքապետարանում են հայտնվում «հեղափոխական» կադրերը: Ի դեպ, երեկ Հայկ Մարությանը հանձնարարել է հաստիքացուցակները վերանայել:

Ani Product

Փոփոխությունները համալիր են լինելու` ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմում, այլեւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր կառույցներում, մանկապարտեզներից սկսած մինչեւ դպրոցի տնօրեններ եւ համայնքապետարաններ: Քաղաքապետարանի կուլիսներում խոսք ու զրույցի թեմա է դարձել քաղաքապետի` այս կամ այն հարցին առնչվող անտեղյակությունը, չնայած, նույն աղբյուրի պնդմամբ, Մարությանին հաճախ փրկում է հազար տարվա «կոճղ», քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը, որն ուղղորդում, օգնում է քաղաքապետին, հուշում, թե որը որից հետո է:

Այնուհանդերձ, հաճախ հեղափոխական տրամադրություններն ավելի հզոր են դուրս գալիս «նիկոլի թվից» քաղաքապետարանում նստած Կամո Արեյանից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս