1 Փետրվարի, 2019
 «Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե «Իմ քայլը» թիմի պաշտոնյաների անհարիր պահվածքը, ինչպես հումորով ասաց նույն խմբակցության մեր աղբյուրը, հիմք է դարձել, որ նրանց հրամայվի «մեկ ամսով սկոչել բերանները, ինքնուրույն հագնել պալտոները»` մինչեւ անհրաժեշտ ստանդարտները մշակվեն, եւ որպես ուղեցույց դրվեն նրանց սեղաններին` սերտելու համար:

Ani Product

Ընդ որում, նույն աղբյուրի փոխանցմամբ, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, կառավարության վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որոնք «սորոսականների» համբավ ունեն, եւ որոնց պաշտոնավարումը ռուսական «ռազմավարների» սրտով չէ, ամեն րոպե կարող են թողնել պաշտոնները:

Ani Product

Ի դեպ, Դավիթ Սանասարյանի գործունեությունն առանձնապես չի հիացնում նաեւ երկրի առաջին դեմքին, եւ որոշված էր, որ նա պետք է դառնա պատգամավոր, ազատելով այդ պատասխանատու եւ կարեւոր «պոստը», սակայն ռուսաստանյան հայտնի մեծահարուստներից մեկի «թեթեւ ձեռքով» նա մնաց իր տեղում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս