11 Մայիսի, 2017

Մայիսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Subaru մակնիշի 35 GA 049 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Կոնյակի գործարանի հարևանությամբ, բախվել է էլեկտրասյանը:

Ani Product

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Աստղիկ բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորներից 2-ը գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր, իսկ մեկն էլ՝ ծանր կայուն վիճակում:
Ճանապարհային ոստիկանությունը պարզել է՝ հիվանդանոց տեղափոխվածներն են Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Կորյուն Ասլանյանը, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Վահագն Սարիբեկյանը և Երևան քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 31-ամյա Նորայր Նազոյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը եղել է Կ. Ասլանյանը, իսկ 3-ն էլ, Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում են Երևանում գործող ընկերություններից մեկում՝ որպես ծրագրավորող:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում…

Ani Product

 

Լրահոս