22 Մայիսի, 2019
 Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությանբ, բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Էդգար Մուշեղյանի վարած BMW մակնիշի 84 RR 999 համարանիշի և 24-ամյա Հարություն Զատիկյանի վարած Mercedes մակնիշի 35 PG 541 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ani Product

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ani Product

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Վարդգես Պողոսյանն ու տեսուչ Ալիկ Վերդյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Փրկարարները , քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դարձի են բերել և տեղափոխել անվտանգ վայր: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ երկուսն էլ եղել են սթափ:

Լրահոս