9 Հունիսի, 2019

Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 19․00-ի սահմաններում, խոշոր հրդեհ է բռնկվել Հաղպատի վանական համալիրի վանատանը։ Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է հոսանքի կարճ միացման պատճառով ու արագ տարածվել:

Տեղում աշխատել է հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ, բոլոր ուժերը մոբիլիզացվել են՝ հարակից շինությունները փրկելու համար:

Ani Product
Ani Product

Հրեդհի մարման աշխատանքներին Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատներից բացի մասնակցել է ողջ գյուղը՝ փորձելով փրկել վանատան գույքը, արժեքավոր գրականությունն ու այն ամենն, ինչը հնարավոր էր հանել շենքից։

Մոտ երկու ժամ տեւած հրդեհաշիջման աշխատանքների արդյունում վերջապես հաջողվել է չեզոքացնել կրակի տարածումը, սակայն շենքն ամբողջությամբ այրվել է:

Տեսանյութը՝ Ալավերդու «Անկյուն գումարած 3» ՀԸ-ի:

Լրահոս