8 Հունիսի, 2018
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ կարող է նշանակվել այս պահին ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրեն  Գագիկ Միրիջանյանը:

Միրիջանյանը որոշ ժամանակ աշխատել է առողջապահության փոխնախարար, իսկ դրանից առաջ Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն էր:

Ani Product

Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է: Իսկ ինչ կապ ունի Գագիկ Միրիջանյանը ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ, եթե նկատի ունենանք, որ այս տեղը տրված է «Ծառուկյան» դաշինքին:

Ani Product

Այս ընտրության հետեւում չկա որեւէ քաղաքական կոնտեքստ, ուղղակի Մուշեղ Միրիջանյանը եւ Գագիկ Ծառուկյանը ընկերներ են, եւ Ծառուկյանը որոշել է ընկերոջ որդուն աշխատանքի տեղավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս