ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 16,9 մլն դրամ կփոխանցվի ՍԴ աշխատակազմին՝ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին չվճարված հավելավճարի գումարը փոխհատուցելու նպատակով:
Որոշման նախագիծը ներառված է կառավարության՝ օգոստոսի 12-ի նիստի օրակարգում՝ որպես չզեկուչցվող հարց:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2021թ. հունիսի 11-ի ՎԴ/9375/05/18 որոշմամբ մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչև 26.06.2020թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601,943.0 դրամի չափով:
Նշված ժամանակահատվածի համար վճարման ենթակա գումարը կազմում է շուրջ 16.9 մլն դրամ: