4 Հունիսի, 2018

Հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ ԱԺ Հանրապետական խմբակցությունը լքում է նաև պատգամավոր Արման Սահակյանը: Այս մասին տեղեկացրել էր Արման Սահակյանը տարածելով հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր.«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում» ,-ասվում էր պատգամավորի հայտարարությունում:

Ani Product

Politik.am-ի տեղեկությունների համաձայն Արման Սահակյանը վերջին պատգամավորը չէ, որ կլքի ԱԺ Հանրապետական խմբակցությունը: Արման Սահակյանի օրինակին են հետևելու ևս 9 այլ պատգամավորներ, որոնք այլևս չեն ցանկանում կիսել ՀՀԿ դժբախտությունները:

Ani Product

 

Լրահոս