21 Դեկտեմբերի, 2018

Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Մեր տեղեկություններով, Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը IMF շատ վատ են ընդունել ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակ) եւ հիմնադրամների մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա այդ կառույցներն անվանեց «ատկատներ, կոռուպցիա» սնող՝ կոռուպցիայի ամենամեծ օջախները մեզանում։

Ani Product

Մինչդեռ ԾԻԳ-երի հետ այս կազմակերպությունները ոչ միայն խոշոր ծրագրեր են իրականացնում, այլեւ հսկում են իրենց տրամադրած ֆինանսական միջոցների ծախսերը։ Եվ եթե Փաշինյանը կատարի իր խոստումն ու փակի բոլոր ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ներն ու հիմնադրամները, ապա ոչ միայն մեծ թվով մարդիկ, այդ թվում նաեւ օտարերկրացիներ, կզրկվեն աշխատանքից, այլեւ միջազգային ֆինանսական այս կազմակերպությունների բացասական գնահատականից հետո մեզ կարող են դրսից վարկեր չտալ, տրամադրած վարկերի գումարներն ավելի խստորեն հետ պահանջել, եւ առհասարակ՝ դրսից մեզ հետ համագործակցությունը կդադարեցվի, քանի որ այդ հարցերում ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի կարծիքը հաճախ վճռորոշ է լինում։

Մեր տեղեկություններով, այս կառույցների ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀԲ-ի, փորձել են ժամանակ առաջ ընդունելության մտնել ՀՀ վարչապետի մոտ՝ բացատրել, ներկայացնել իրենց գործը, սակայն, ի զարմանս իրենց, մերժվել են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս