«Հրապարակ»-ը գրում է.
«Խորհրդարանի «Ելք» խմբակցությունը դեռ ղեկավար չունի: «Բանավեճն» ընթանում է էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմում: Որոշումները «Ելք»-ում կայացվում են կոնսենսուսով. եթե որևէ մեկը չի համաձայնում, որոշում չի ընդունվում: Թիմը սպասում է Արամ Սարգսյանին, սակայն մինչ այդ ևս մեկ դիսկուրս է սկսվել «Ելք»-ում. էդմոն Մարուքյանին առաջարկվել է դառնալ մեկ կուսակցություն և այդպես գնալ ընտրությունների, նա չի համաձայնել, «ՔՊ»-ն ասել է, որ իրենք միայնակ կգնան: «Ելք»-ում իսկապես կան լուրջ տարաձայնություններ՝ հարցրինք Լենա Նազարյանին:
««Ելք»-ում միշտ կան տարաձայնություններ, եղել են ու կլինեն, և դա նորմալ է. մենք միշտ ենք ունեցել բազմակարծություն»: Որպես ֆրակցիայի նախագահ՝ Դուք Ձեզ եք ավելի հարմար գտնում, թե էդմոն Մարուքյանին:
«Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ինձ»:
Ոչ էդմոնին: «Դե, կարելի է այդ տարբերակը նույնպես քննարկել, ես կարծում եմ՝ խմբակցության բոլոր անդամներն էլ իրավունք ունեն հավակնելու այդ պաշտոնին, կնստենք սեղանի շուրջ և կորոշենք»: Կլինի քվեարկություն, կոնսենսուսով, թե քաղաքական որոշմամբ: «Թվային մեծամասնության ճանապարհով մենք երբեք չենք գնացել, բոլոր որոշումները կայացրել ենք կոնսենսուսով. այդ ճանապարհով կգնանք»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում