18 Հունվարի, 2020
  «Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հեռանալուց հետո իշխանության ազդեցության տակ գործող որոշ լրատվամիջոցներ անտեր են իրենց զգում։ Կարապետյանը ոչ միայն թելադրում էր այդ ԶԼՄ-ների քաղաքականությունը, այլև հրահանգում՝ ում հրավիրել, ում հետ հարցազրույց անել, անգամ հարցերն էր շարադրում։

Նրանք սպասում են, որ վարչապետի խոսնակին փոխարինող կգտնվի, բայց առայժմ չի գտնվում։ Նկատենք, որ իշխանության համար օրեցօր ավելի է բարդանում թափուր պաշտոնները համալրելու հարցը։ Էլ չենք խոսում տարբեր հանձնաժողովների թափուր տեղերի մասին՝ ՍԴ, ԲԴԽ, Հակակոռուպցիոն հանձնաժողով և այլն»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Լրահոս