mnews

7 Հունիսի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Սա անակնկալ էր ոչ միայն համակար­գի, այլև նրա մտերիմների համար, որոնք պնդում են, որ վարչության պետը, որը 2009-ից զբաղեց­նում է այս պաշտոնը, հրաժարական տալու մտադրություն չուներ, թեև ընտրությունների նախօրե­ին կասեցրել էր անդամությունը ՀՀԿ-ին:

Եվ չնա­յած վերջին շրջանում նկատելի հակասություններ չուներ Տարոն Մարգարյանի հետ, սակայն նրա հեռացումը վերագրում են քաղաքապետի վե­րաբերմունքին, ում վերընտրվելուց հետո քարտ-բլանշ են տվել՝ ցանկացած կադրային փոփոխու­թյուն անելու: Մյուսները կատարվածը հակված են բացատրելու գլոբալ քաղաքական խաղերով՝ Սողոմոնյանի ամուսնու՝ Իշխան Զաքարյանի հրաժարականով, Գագիկ Ծառուկյանի հետ նրա ունեցած խնդիրներով, և կարծում են, որ Զաքար­յանի՝ պաշտոնից դուրս գալը թուլացրեց նաև նրա կնոջ դիրքերը:

Սակայն լուրեր կան, որ կրթության վարչությունը վերակազմավորվելու է բաժնի, և չի բացառվում, որ Սողոմոնյանն այլ աշխատանքի անցնի: Տեղեկացանք, որ այսօր արդեն Տարոն Մարգարյանը նոր պետ կնշանակի, որի անունն առայժմ գաղտնի է պահվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս