1 Դեկտեմբերի, 2018

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

««Իմ քայլը» դաշինքի էլիտար թեկնածուների համար քարոզարշավն ահագին ծանր բեռ է բոլոր առումներով, մանավանդ որ նրանք գտնվում են անցողիկ տեղերում և շատ ջանք չեն թափում ռեյտինգային ընտրակարգով «ընտրվելու» համար։ «Մենք այս պահին ունենք մեկ շտաբ՝ Հյուսիսային պողոտայում, շատ լավ տեղ է խանութի համար, սակայն բնակչության համար հարմար չէ, որ գա բողոքի, պետպատվեր ուզի․ հա, տաքուկ տեղ է»,- ժպիտով ասաց առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի շտաբի անդամներից մեկը մեր հարցմանն ի պատասխան՝ քանի՞ շտաբ ունեք դուք։

Ani Product

Արսեն Թորոսյանն առաջադրվել է Կենտրոն-Նորք-Մարաշ-Էրեբունի ընտրատարածքում։ «Պետք է Նուբարաշենում, Էրեբունիում, Նորք-Մարաշում էլ բացեինք, չարինք»։ Փո՞ղ եք խնայում։ «Չէ, հանգիստ ենք, Արսենը 17 համարն է համամասնականում, գիտենք, որ անցնելու է, լուրջ պայքարի մեջ չենք ցանկանում մտնել»։

Ասում են՝ արդեն իսկ Թորոսյանը հայտարարել է, որ մնալու է իր պաշտոնին, ավելին՝ իրեն են միացնելու սոցապնախարարությունը, արդեն իսկ աշխատակազմի ղեկավար է խոստացել իր շտաբի պետին։ Իսկ ճի՞շտ է, որ պատրաստվում եք բակային միջոցառումներ անել, ձեզ օգնելու է նաև դիջեյ Վակցինան, բակերում արյան անալիզներ եք վերցնելու, ճնշում, շաքար չափեք․ վարչական միջոցների՞ց եք օգտվելու։ «Ոչ, մենք վարչական միջոցներ չենք օգտագործում»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս