11 Նոյեմբերի, 2018

«Մեղք չեք գործել` պարզապես սխալվել եք…

Ani Product

Մեզնից յուրաքանչյուրը ի սկզբանե, կամ ընթացքում իր դիրքորոշումն է ունեցել, կամ ձևավորել այս գործընթացի նկատմամբ: Արդյունքում` ոմանք չեն հավատացել, ի սկզբանե չեն սատարել, որովհետև իմացել են իրականությունը, չեն ենթարկվել երկար տարիներ տարածվող ստի, կեղծիքի ազդեցությանը` քննադատել և դատապարտել են ակնհայտ ստի ու կեղծիքի վրա կառուցված այս «կրկեսն» ու նրա դերակատարներին: Ոմանք, ընդ որում` նաև շատ հայրենասեր, ազգապաշտ և ազնիվ մարդիկ, իրողություններից անտեղյակ` ոգևորվել են, հույսով են լցվել, պարզապես հավատացել և նվիրվել են, տոգորվել են սին խոստումներով, նույնիսկ սիրահարված են եղել, և չեն նկատել, կամ անտեսել են ակնհայտ սուտն ու կեղծիքը:

Ani Product

Այժմ, քանի որ արդեն ակնհայտ է, որ այս ամենը կառուցվել էր ստի ու կեղծիքի վրա, և դրա հետևանքով հիասթափությունը ահագնացող թափով աճում է, նրանք, ովքեր տեղյակ են, պարտավոր են օգնել և խորհուրդ տալ մեր հայրենակիցներին:
Սիրելի հայրենակիցներ` մի վախեցեք հիասթափվելուց:

Հիշե’նք` հավատալը մեղք չէ, շատ մեծ մեղք է այդ հավատը չարաշահելը, խաբելը, ստելը:
Հիասթափվելը մեղք չէ, հուսահատությունն` է մեղք: Եթե նույնիսկ հիասթափվել եք, ապա երբեք մի հուսահատվեք: Իրականում ոչ մի սարսափելի բան դեռ չի եղել: Ոչ նեղվեք, ոչ էլ ողբերգություն դարձրեք:

Մենք բոլորս էլ մեկ ազգի և մեկ երկրի զավակներն ենք, միայն մեկ նպատակ ունենք, և պարտավոր ենք ազնիվ լինել, մեկս մյուսին օգնել, բացատրել, համոզել, չմերժել միմյանց` մերժել միմյանց նկատմամբ չարությունը:

Մեր պատմությունն է պարտադրում մեզ սիրել, հարգել, հանդուրժել միմյանց և դեն նետել ներքին չարությունը:

Միասին փորձենք մինչև վերջ պարզել ողջ ճշմարտությունը, հետո` միասին էլ որոշենք:
Լա՞վ…»:

 

 

Լրահոս