30 Հունվարի, 2019
 Lurer.com-ի տեղեկություններով«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քրեական գործով ձերբակալվածը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանի 24-ամյա որդին է՝ Շանթ Մանուկյանը։ Վերջինս կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Կրակոցների հետևանքով հրազենային, մարմնական տարբեր վնասվածքներ ստացած 7 անձ տեղափոխվել էին Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներ,մեկն էլ՝ մահացած վիճակում: Սպանվածը Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանն է։ Ըստ տեղեկությունների, միջադեպի մասնակիցներից ու վիրավորներից մի քանիսը Մելիք Մանուկյանի հարազատներն են, այդ թվում՝ քրոջ որդին՝ Ռոմանը և եղբորորդին՝ Հայկը: Իսկ սպանված երիտասարդը նրանց ընկերն էր:

Լրահոս