8 Հուլիսի, 2019
Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել Վրաստան- Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում է «ՀԺ»-ի թղթակիցը իրար են բախվել ուղեւորատար Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի եւ Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։

Ani Product

Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։ Ականատեսների խոսքով՝ վթարի ենթարկված միկրոավտոբուսը Վրաստանից ուղեւորափոխադրում էր իրականացնում Երեւան:

Ani Product

Մահացածը «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր ՌԴ քաղաքացի 26-ամյա Արամ Խ.-ն է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):

Լրահոս