11 Օգոստոսի, 2021

Ինչպես հայտնի է, օգոստոսի 5-ին Արաբկիր վարչական շրջանում պայթեցրել են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ ատամնաբույժ Սուրեն Դրամփյանի «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ Այն կայանված է եղել իրենց շենքի բակում։

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ոստիկանությունը պարզել է, որ նշված հանցագործությունը կատարել է Վաղարշապատում բնակվող Մելսիկ Պ.-ն։

kotayk

Լրահոս