29 Օգոստոսի, 2019

«Փաստ»թերթը գրում է.

Ani Product

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցող այն բլոկը, որը համարվում է տերպետրոսյանական «գվարդիա», բավականին բուռն է վերաբերվել Փաշինյանի՝ օգոստոսի 5-ի ստեփանակերտյան ելույթին, և հենց դրանով էին պայմանավորված սոցցանցերում ՀԱԿ ներկայացուցիչների հեգնական գրառումներն ու որոշակի քննադատությունները:

Ani Product

Ըստ լուրերի, Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունների մեջ խախտում է եղել՝ հատկապես Արցախի մասով, ավելի կոնկրետ՝ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առումով: Երբ Փաշինյանն իր ելույթի ժամանակ ամբիոնից հայտարարեց, որ «Արցախը Հայաստանն է, և վերջ», դա դուր չի եկել որոշակի խմբերի, և, ըստ տեղեկությունների, նախապես այդ արտահայտությունը պլանավորված չի եղել, այլ ուղղակի ասվել է ստեղծված վիճակից ելնելով:

Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը, բոլորի համար անակնկալ կերպով, վերջին պահին փոխել է իր ելույթի որոշ առանցքային հատվածներ»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս