Օգոստոսի 13-ին, ժամը 18։42-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 870 հակ անասնակեր: