23 Օգոստոսի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչև 2018թ․ իշխանական բուրգում վերջին վերադասավորումներն են կատարվելու։ Սերժ Սարգսյանը բոլոր պատասխանատու պաշտոններում պետք է կարգի նրանց, ում հետ կարող է ճանապարհ անցնել, ում կարող է վստահել, և ովքեր չեն ցնցի բուրգը վճռական պահերին։

Ani Product

Վերադասավորումների փուլում հատկապես կարևոր դերակատարում ունեն նրանք, ովքեր քաղաքական թիմ, կառույց, մարդկանց խումբ, էլեկտորատ են ղեկավարում։

Ani Product

Ուստի բոլորն այժմ ամրապնդում են իրենց դիրքերը, բարելավում հարաբերությունները, հաշտվում հակառակորդների հետ, նոր բարեկամներ գտնում։

Մեր տեղեկություններով, բավականին ջերմացել են նախկին և ներկա վարչապետերի՝ Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, ինչը ոմանց զգուշանալու, անգամ տագնապելու առիթ է տվել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս