26 Նոյեմբերի, 2018

Տեղի է ունեցել հեղափոխություն, ազգը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած, «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Ani Product

«Ութ ամիս անցել է, ութ ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց ութ ամսում հնարավոր է ցույց տալ, թե Հայաստանն ինչպես պետք է զարգանա։ Մենք այսօր չենք տեսնում այդ զարգացման հստակ ճանապարհը, դրա համար մասնակցում ենք այս ընտրություններին՝ ներկայացնելով մեր մրցունակ մոտեցումներն ու ծրագրերը, մեր գաղափարները», – հայտարարեց Արթուր Բաղդասարյանը։

Ani Product

Բաղդասարյանն ասաց, թե վստահ է՝ իրենց ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու դեպքում մարդիկ կժպտան այնպես, ինչպես այսօր ժպտում են տասնյակ հազարավոր ծնողներ, երբ իրենց երեխաներին տանում են անվճար մանկապարտեզներ:

Shabat.am 

 

Լրահոս