20 Հունիսի, 2019
 «Փաստ» թերթը գրում է.

«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս հայտնել է, որ կառավարության կուլիսներում պարբերաբար քննարկումներ են լինում՝ կապված առաջիկայում նոր վարկային պայմանագիր ստորագրելու հետ: Կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ մինչեւ սեպտեմբեր արդեն ամբողջական փաթեթը պատրաստ կլինի եւ հենց սեպտեմբերին մեկնարկող խորհրդարանական աշխատանքների ժամանակ այն կդրվի քննարկման:

Ի դեպ, նախօրեին այս մասին թեթեւակի ակնարկեց նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ չբացառելով նոր վարկի ներգրավումը:

Նշենք, որ դեռեւս ընդդիմադիր գործունեության ժամանակ գործող վարչապետը կատեգորիկ դեմ էր որեւէ վարկի ներգրավմանը եւ դա համարում էր «ռիսկային չարիք». նա իր պատգամավորական գործունեության ժամանակ գրեթե բոլոր վարկային պայմանագրերին դեմ էր քվեարկում:

Թերթին հասած տեղեկություններով, խոսքը մոտ 3 մլն դոլարի վարկային համաձայնագրի մասին է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս