16 Նոյեմբերի, 2018

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը հայտարարագրել է բնակարան, դրամական միջոցներ եւ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա եկամտի չափը: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Ա. Բալյանը շարժական գույք չի հայտարարագրել:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 2 750 000 ՀՀ դրամ, 14 500 ԱՄՆ դոլար եւ 13 000 եվրո:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 2 407 737 ՀՀ դրամ:

Նշենք, որ 1996–2017 թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչեւ գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններ: 2017–2018 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս