20 Նոյեմբերի, 2017

Վերջերս Գյումրու Ասպարեզ ակումբի լրագրողը ֆիքսել էր, թե ինչպես է Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին սպասարկող ծառայողական մեքենան սպասարկում նրա կնոջը: «Գյումրու Մ.Խորենացու փողոցում ականատես եղա, թե ինչպես Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանին սպասարկող ծառայողական մեքենան, աշխատանքային ժամին սպասարկում էր նրա տիկնոջը՝ տիկին Ալիսային։

Ani Product

Նա այդ ծառայողական մեքենայով ժամանեց «Բասեն» խանութ, կատարեց օրվա գնումները և շարժվեց դեպի Անի թաղամաս։ Ինչպես նաև հաջորդ օրերին աչքիցս չվրիպեցին նույն մեքենայով կնոջը աշխատավայր տանելու և աղբը թափելու գործողությունները»,-գրել է լրագրողը՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետի՝ պետական ծախսերը կրճատելու, բյուջեի փողերն անտեղի չվատնելու կոչերին, փաստորեն, մարզպետի տեղակալն այնքան էլ չի հետևում:

Ani Product

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար Խաչատուր Պողոսյանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկությանն ասաց. «Սեյրան Պետրոսյանը մեր այն պարտաճանաչ աշխատողներից է, որ միշտ աշխատավայրում է՝ ինձ հետ միասին: Ուղղակի անհեթեթություն է նման ձևով փորձել վարկաբեկել մարդուն: Եթե ես հիմա ներկայացնեմ այն թվերը, թե ծառայողական մեքենաների սպասարկման համար տարեկան պետական բյուջեից որքան գումար է հատկացվում, հնարավոր է ծիծաղեք: 10-ից ավել մեքենաների համար շուրջ 800հզր դրամ է հատկացվում: Իսկ այսօր ավտոմեքենաների մասեր կան, որոնց արժողությունը 200-300հզրը գերազանցում է ու դեռ ավելին»:

Մանրամասները՝ այստեղ:

 

Լրահոս